Տնօրենը կես միլիոն դոլար է ծախսել իր 100 աշխատակիցներին Մալդիվներում հանգստի ուղարկելու համար

16:04   8 դեկտեմբերի, 2016

Առաջարկում ենք այս նյութը ընթերցելուց հետո ուղարկել այն ձեր ղեկավարներին եւ ակնարկել, որ նման անակնկալը ձեզ նույնպես շատ հաճելի կլինի Smile

Սինգապուրում Մարտարվեստների ակադիեմիայի հիմնադիր ղեկավարը որոշել է հիանալի նվեր մատուցել իր 100 աշխատակիցներին՝ տարվա ընթացքում լավ աշխատելու եւ բարձր ցուցանիշ գրանցելու համար։ Նա բոլորին ուղարկել է հանգստանալու Մալդիվյան կղզիներում։

Ճիշտ է, տնօրենի նվերը կազմել է ավելի քան կես միլիոն դոլար, բայց նա հենց այդպես է որոշել շնորհակալություն հայտնել իր աշխատասեր գործընկերներին։

2016-ին ակադեմիան 30 տոկոս աճ է գրանցել, եւ տնօրենը նման «համեստ» ձեւով է փոխհատուցել աշխատակիցներին իրենց նվիրվածության համար։

Սակայն պարզվում է՝ սա առաջին տարին չէ, որ նման մեծ անակնկալ է մատուցվում ակադեմիայի աշխատակիցներին։ Նախորդող տարիներին անձնակազմը մեկնել է Բալի, Բինտան (Ինդոնեզիա), Կրաբի (Թաիլանդ) եւ այլ հանգստյան գոտիներ։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE