Էլեն Դեջեներեսը եւ Նատալի Պորտմանը 1000 դոլարի վրա գրազ են եկել, որ դերասանուհին աղջիկ կունենա

17:22   8 դեկտեմբերի, 2016

Ինչն է Էլեն Դեջեներեսի մոտ շատ՝ երեւակայությունը։ Հիշու՞մ եք, ինչ էր նա Վաշինգթոնում սարքել, երբ նրան այլ դերասանների հետ պարգեւատրեցին «Ազատության շքանշանով», որը ԱՄՆ 2 բարձրագույն մրցանակցներից մեկն է եւ քաղաքացիական անձանց շնորհվում է «ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության, ամբողջ աշխարհում խաղաղությանն աջակցելու եւ ԱՄՆ–ի եւ աշխարհի հասարակական ու մշակութային կյանքում ունեցած ավանդի համար»։ 

Այն ժամանակ Դեջեներեսը Mannequin Challenge էր կազմակերպել։

Վերջերս Էլենի շոուի հյուրն է եղել դերասանուհի Նատալի Պորտմանը, որը հիմա հղի է։

Էլենը, սակայն, չկարողացավ Նատալիից իմանալ երեխայի սեռը ճիշտ այնպես, ինչպես 5 տարի առաջ, երբ Նատալին Էլենի հյուրն էր առաջին հղիության ժամանակ։

Էլենն անգամ Նատալիին առաջարկեց 1000 դոլարի եւ պիցցայի վրա գրազ գալ, որ երեխան աղջիկ է։

Էլենի տարբերակի օգտին է խոսում միայն առաջին եւ երկրորդ հղիությունների ընթացքի տարբերությունը։

Եթե առաջին անգամ Նատալին տղա էր ունեցել, ապա երկրորդ անգամ, Էլենի կարծիքով, հաստատ աղջիկ կլինի։

Այսպես թե այնպես Նատալիի երեխայի ծննդյանը շատ չենք սպասի, շատ շուտով մենք կիմանանք, թե 5-ամյա տղան քույրիկ, թե եղբայրիկ է ունենալու։



© NEWS.am STYLE