Նիկի Մինաժը նշում է ծննդյան 34-ամյակը. երգչուհու TOP 5 լավագույն հիթերը

17:03   8 դեկտեմբերի, 2016

Ամերիկացի երգչուհի, ռեփեր Նիկի Մինաժն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը:

Երգչուհու տաղանդը բացահայտել է Լիլ Ուեյնը, որը լսելով նրա մի քանի կատարում՝ իր լեյբլի՝ Young Money Entertainment-ի անունից նրա հետ պայմանագիր է կնքում:

Երգչուհու Pink Friday դեբյուտային ալբոմը վաճառքի առաջին իսկ շաբաթվանից հայտնվեց Billboard 200 հիթ շքերթում: Մինաժը դարձավ առաջին նորեկ երգչուհին, որի միանգամից 7 երգ ընդգրկվեցին Billboard Hot 100 հիթ շքերթում:

Նիկին քիչ հիթեր չի պարգեւել երաժշտասերներին: Դրանցից 5-ն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE