Վերջ բամբասանքներին. Քիմ Քարդաշյանը մտադիր չէ բաժանվել Քանյե Ուեսթից

15:01   8 դեկտեմբերի, 2016

Այսօր առավոտյան միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին, որ 36-ամյա Քիմ Քարդաշյանը պատրաստվում է բաժանվել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից: Լրագրողների տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Քիմը դեռեւս չի շտապում ապահարզանի փաստաթղթեր ներկայացնել, բայց ծրագրում է դրանով զբաղվել հաջորդ տարի, երբ 39-ամյա ռեփերը կվերականգնի ուժերը նյարդային խանգարումից հետո:

People պարբերականի աղբյուրը հերքել է Քիմի ամուսնալուծության մասին լուրերը:
«Քիմը մտադրություն չունի բաժանվել Քանյեից: Նա ինձ ասել է, որ դա սուտ է»,- նշել է Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Ամուսինները ներկայում ապրում են Բել Էյրի իրենց առանձնատանը, որտեղ Քանյեն անձնական բժշկի հսկողության ներքո է:



© NEWS.am STYLE