«Универ»-ի՝ քաղցկեղը հաղթահարած աստղ Անդրեյ Գայդուլյանը փրկել է 1 տարեկան տղայի կյանքը

16:44   8 դեկտեմբերի, 2016

«Универ»-ի՝ քաղցկեղը հաղթահարած աստղ Անդրեյ Գայդուլյանը փրկել է մեկ տարեկան տղայի կյանքը: Ըստ Life.ru-ի՝ ռուսական «СашаТаня» եւ «Универ» հայտնի սերիալներից հայտնի դերասանը հայտարարել է, որ ծրագրում է ապագայում օգնել թանկարժեք բուժումների կարիք ունեցող երեխաներին:

32-ամյա Գայդուլյանի առաջին հովանավորյալը 4 ամսական Վադիմ Պրոխորովն է Սանկտ Պետերբուրգից. տղան բելգիական կլինիկայում լյարդի փոխպատվաստման վիրահատության կարիք ուներ:

Հայտնի դերասանի աջակցության շնորհիվ Պրոխորովների ընտանիքը կարողացավ ռեկորդային ժամկետում հավաքել 8 մլն ռուբլի։ Անցյալ ամիս Սենթ Լյուքի կլինիկայում տղային վերջապես վիրահատեցին։ Լյարդի փոխպատվաստման դոնոր դարձավ նրա մայրը։ Տղան սկզբում իրեն այդքան էլ լավ չէր զգում, սակայն վերջերս բժիշկներն արձանագրել են, որ օրգանիզմն ընդունել է օրգանը, եւ տղան նորմալ զարգանում է, անգամ սկսել է քաշ հավաքել։

Գայդուլյանը՝ տղայի ծնողների եւ Վադիմի հետ

«Հիմա լյարդի բոլոր ցուցանիշները նորմալ են, ինչը վկայում է, որ նոր լյարդը լավ է աշխատում։ Ջերմություն չկա, Վադիկն արդեն լավ է ուտում, լավ է քնում եւ առանց որեւէ դժվարությունների ֆիզիկական ունակություններ է ցուցադրում, որոնց տիրապետում էր նախքան փոխպատվաստումը»,– ասում է տղայի մայրը։



© NEWS.am STYLE