Սեքսուալ Էմիլի Ռատաժկովսկին՝ Love ամսագրի կրքոտ տեսանյութում

15:34   8 դեկտեմբերի, 2016

Love Magazine-ի օրացույցի հերթական տեսանյութի հերոսուհին Էմիլի Ռատաժկովսկին է: 25-ամյա մոդելը սեքսուալ մարմինն է ցուցադրել:

Հիշեցնենք, որ մինչեւ Սուրբ Ծնունդ պարբերականը հայտնի մոդելների, դերասանուհիների եւ երգչուհիների մասնակցությամբ հոլովակներ է հրապարակելու: Արդեն տեսանյութեր են հրապարակվել նաեւ Իրինա Շեյքի, Բելլա Հադիդի, Քենդալ Ջեների, Սառա Սամպայոյի, Թեյլոր Հիլի, Դաուտցեն Քրեզի, Ջոնդան Դանի, Ստելլա Մաքսվելի, դի Կապրիոյի ընկերուհի Նինա Ագդալի եւ այլ մոդելների մասնակցությամբ:

Նշենք, որ օրերս Էմիլին զայրացել էր Ջոնաթան Լեդերի վրա, որը 2012 թվականին արված ֆոտոսեսիայից մոդելի մերկ լուսանկարներ էր հրապարակել: Համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած լուսանկարներում նա ներկայացել է 1950-ականների աղջկա կերպարով:



© NEWS.am STYLE