Քարդաշյանի ընտանիքի բարեկամը՝ Քիմի եւ Քանյեի ապահարզանի մասին

18:15   8 դեկտեմբերի, 2016

Այսպես, եթե առավոտյան հայտնել էինք, որ 36-ամյա Քիմ Քարդաշյանն ուզում է ամուսնալուծվել Քանյե Ուեսթից, ապա ավելի ուշ լուրեր էին հայտնվել, որոնք հերքում են այդ բամբասանքները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանը չի շտապում ապահարզանի դիմում ներկայացնել, սակայն պլանավորում է դրանով զբաղվել եկող տարի, երբ ռեփերը վերականգնի ուժերը նյարդային նոպայից հետո։ People-ի աղբյուրներն, իրենց հերթին հերքում են Քիմի ապահարզանի մասին լուրերը։

Հիմա Քիմի անունից հանդես է եկել ընտանիքի բարեկամ Ջոնաթան Չեբանը, որը նշել է, որ Քիմը մտադիր չէ բաժանվել Քանյեից։

«Ես հենց նոր խոսել եմ Քիմի եւ Քանյեի հետ FaceTime–ով, այնպես որ, երբ լսում եմ ապահարզանի մասին, ես ուղղակի բարձրաձայն ծիծաղում եմ։ չգիտեմ, թե որտեղից են մարդիկ այդ պատմությունները վերցնում։ Քիմն ու Քանյեն 100 տոկոսով միասին են։ Շշուկներն այն մասին, որ նրանք բաժանվում են եւ առանձին են ապրում, սուտ են։ Ցանկացած նորմալ զույգի նման նրանք աշխատում են իրենց ամուսնության վրա։ Հիմա նրանց սերն ավելի ուժեղ է, քան երբեւէ»,– մեջբերում է Չեբանի խոսքը ETOnline–ը։



© NEWS.am STYLE