Ջոնի Դեփն ու Ուիլ Սմիթը՝ Forbes–ի վարկածով ամենից շատ գերվճարվող դերասաններ

17:44   8 դեկտեմբերի, 2016

Ջոննի Դեփն ու Ուիլ Սմիթը ամենից շատ գերվճարվող դերասաններն են՝ համաձայն Forbes ամսագրի։ Ամսագիրը հրապարակել է դերասանների ցուցակը, որոնց տաղանդն, իհարկե, կասկածից վեր է, սակայն միեւնույնն է, նրանց չափից շատ են վճարում։

Ջոնի Դեփը զբաղեցնում է առաջին հորիզոնականն արդեն 2-րդ տարին անընդմեջ։ «Ալիսը Հայելիների աշխարհում» ֆիլմը դրա հեղինակներին ընդամենը 300 մլն դոլար է բերել։ Ընդ որում, նկարահանումների համար 170 մլն դոլար է ծախսվել։

Բյուջետային առումով ձախողվեց նաեւ «Մորդեքայ» ֆիլմը, որտեղ Դեփը նույնպես գլխավոր դերում էր։ Այդպիսով՝ նա կինոընկերություններին վերադարձրել է ընդամենը 2.8 դոլար նրա համար ծախսած ամեն մի դոլարի դիմաց։

Ցածր եկամուտ են ունեցել նաեւ Ուիլ Սմիթի մասնակցությամբ ֆիլմերը։ «Պաշտպանը» հոգեբանական ֆիլմն ընդամենը 13 մլն դոլարով ավելի շատ եկամուտ է բերել, քան դրա վրա ծախսվել էր՝ 34 մլն դոլար։

Կոմերցիոն առումով անհաջող էին նաեւ նրա մասնակցությամբ «Ֆոկուս» եւ «Մեր թվարկությունից հետո» ֆիլմերը։ Դրանց արդյունքում դերասանը իր վրա ծախսած 1 դոլարի դիմաց վերադարձրել է 5-ը։

Երրորդ տեղում է «Սուպեր Մայք» ֆիլմի աստղ Չեննինգ Թաթուման, չորրորդում՝ Ուիլ Ֆերելը։

Վարկանիշի 5-րդ հորիզոնականում է Ջորջ Քլունին։ Նա 6.7 դոլար է վերադարձրել իր վրա ծախսած յուրաքանչյուր դոլարի դիմաց։ Ամենաձախողակ ֆիլմն էր «Ապագայի երկիրը», որի բյուջեն կազմել է 190 մլն դոլար։ Սակայն չէր հավաքել անգամ այն գումարը։

Վեցերորդ տեղում է Ադամ Սենդլերը, յոթերորդում՝ Մարկ Ուոլբերգը։

8-րդ տեղում է Դի Կապրիոն, 9-րդոմ՝ Ջուլիա Ռոբերթսը, 10-րդում՝ Բրեդլի Քուփերը։



© NEWS.am STYLE