H&M թողարկում է էկո-նյութերից պատրաստված հագուստի հավաքածու

19:13   18 մարտի, 2013

H&M նորաձեւության ապրանքանիշը վաճառքի է հանելու H&M Conscious հագուստի նոր հավաքածուն, որն արտադրված է էկոլոգիական նյութերից:

Elle-ի տեղեկացմամբ, նոր հավաքածուի դեմքը ֆրանսիական դերասանուհի Վանեսա Պարադին է: Վերջինը հայտարարել է. «Ինձ դուր է գալիս Conscious հավաքածուի գաղափարը, եւ ես ուրախ եմ մասնակցել դրա իրագործմանը: Իմ զգեստապահարանում վինտաժային իրեր շատ կան: Ինձ դուր է գալիս այդ ոճը. այն էկոլոգիական է, քանի որ հին իրերը նորից ու նորից են օգտագործվում»,- ասել է Պարադին: Նոր հավաքածուում կթողարկվեն շրջազգեստներ, թեթեւ վերնաշապիկներ, կիսատաբատներ, շապիկներ եւ հագուստի այլ պարագաներ: Հավաքածուն վաճառքի կհանվի մարտի 21-ին:

Հիշեցնենք, որ ապրանքանիշի ֆիրմային խանութներում մեկնարկել է Garment Collecting հին իրերի հավաքագրման հսկայածավալ նախաձեռնությունը: Այն օգնում է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը:



© NEWS.am STYLE