Դուեյն Ջոնսոնը, Զակ Էֆրոնը, Քելլի Ռորբարխը, Պրիյանկա Չոպրան եւ այլ աստղեր՝ «Մալիբուի փրկարարների» առաջին թրեյլերում

11:34   9 դեկտեմբերի, 2016

Վերջապես Youtube-ում Paramount Pictures-ի ալիքում հայտնվել է Baywatch («Մալիբուի փրկարարները») սերիալի ռիմեյքի երկար սպասված թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Դուեյն Ջոնսոնը, Զակ Էֆրոնը, Քելլի Ռորբարխը, Պրիյանկա Չոպրան եւ այլ աստղեր: Այն կցուցադրվի 2017 թվականի մայիսին:

Ի դեպք՝ սերիալում գրեթե ամբողջությամբ մերկ կերպարներ են, հայհոյանք, այնպես որ՝ որոշակի տարիքի երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել այն:

Սյուժեի կենտրոնում լողափին փրկարարների էլիտար թիմն է, որն ամեն օր ջրից դուրս է բերում խեղդվողներին: Խումբը գլխավորում է Միթչը (Դուեյն Ջոնսոն), որը հպարտանում է իր աշխատանքով եւ թիմակիցներով: Եվ ամեն ինչ լավ է ընթանում, մինչեւ խմբում հայտնվում է նորեկը՝ լողի օլիմպիական չեմպիոն Մեթը (Զակ Էֆրոն), որի կերպարը, կարծես Ռայան Ռոհտեից է վերցված, որը նախորդ Օլիմպիական խաղերի ընթացքում սկանդալի կենտրոնում էր հայտնվել:

Մեթը որոշում է փրկարար դառնալ փիարի համար, եւ նրա ավագ ընկեր Միթչն ամենեւին էլ ուրախ չէ այդ առիթով: Սակայն տղամարդիկ պետք է ընդհանուր լեզու գտնեն, երբ նրանց լողափին սկսեն դիակներ հայտնվել: «Մալիբուի փրկարարների» թիմը պետք է պայքարի չարագործների դեմ եւ սեփական հետաքննությունը սկսի:



© NEWS.am STYLE