13:33 9 դեկտեմբերի, 2016Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացը դեռեւս ուշադրության կենտրոնում է: 52-ամյա դերասանը դատարան էր դիմել՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել: Նրա խոսքով՝ լրատվամիջոցներում ապահարզանի քննարկումը վնասում է իրենց երեխաներին, դերասանը խնդրել է դատարանը փակ ռեժիմով անցկացնել, սակայն դատարանը մերժել է:

Հիշեցնենք, որ ստորագրված ժամանակավոր փաստաթղթի համաձայն՝ Փիթի եւ Ջոլիի վեց երեխաները մոր հետ են ապրելու: Բրեդը շարունակելու է նրանց հետ թերապեւտի մոտ կուրսեր անցնել, ինչպես նաեւ շաբաթը մեկ անգամ մենակ հանդիպել մասնագետի հետ:

TMZ-ին հայտնի է դարձել, որ Ջոլին ապագա նախկին ամուսնուն նամակ է գրել, որում Բրեդին խնդրել է օգնել երեխաների համար նոր հոգեթերապեւտ գտնել, քանի որ Փիթի հետ խնդիրներն ազդել են երեխաների հոգեկան վիճակի վրա եւ նրանց ուժեղացված թերապիա է անհրաժեշտ:
Էնջին, որը, կարծես, գոհ չէ այժմյան թերապեւտից, նաեւ Փիթին խորհուրդ է տվել միասին թերապեւտի այցելել, քանի որ իրենք Բրեդի հետ պետք է «հասկանան, թե ինչպես կարող են օգնել երեխաներին եւ ճիշտ վարվել նրանց հետ»: