Հիվանդ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հսկողությամբ նոր ալբոմ է պատրաստում

10:04   9 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը նոր երաժշտություն է գրում: Եվ ինչու է դա մեզ զարմացնում: Մինչ լրատվամիջոցների տարբեր աղբյուրների տեղեկությունների հիման վրա քննարկում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը (հայուհին ծիծաղում է այդ լուրերի վրա), 39-ամյա ռեփերը նյարդային խանգարումից հետո ուժերն է վերականգնում իր եւ Քիմի Բել Էյրի տանը:

 

Բայց Քանյեն Քանյե չէր լինի, եթե պարզապես պառկեր անկողնում եւ ոչխարներ հաշվեր: Արտիստը հայտնի է իր աշխատամոլությամբ: TMZ-ն էլ հաղորդում է, որ ռեփերը նոր երգեր է գրում, ինչը նրան օգնում է արագորեն ապաքինվել:

 

«Երբ Քանյեն տուն հասավ, նրա ստեղծագործ միտքը հիշեցրեց իր մասին: Նա Քիմի հսկողությամբ նոր նախագծի ուղղությամբ է աշխատում (հայուհին հետեւում է, որպեսզի նա չափից շատ չաշխատի): Առավել եւս, որ նա տանն իր ստուդիան ունի, այնպես որ կարող է ձայնագրել իր ալբոմը՝ դուրս չգալով տնից: Նա բազմաթիվ նոր գաղափարներ ունի, աշխատում է նոր ալբոմի ուղղությամբ, որում տեղ կգտնեն երգեր նրա՝ հիվանդանոցում հայտնվելու, մոր մահվան, Քիմին կողոպտելու եւ այլնի մասին»,- հաղորդել է կայքի աղբյուրը:



© NEWS.am STYLE