Քանյե Ուեսթը շիկահեր է դարձել եւ ներկայացել հանրությանը

11:05   9 դեկտեմբերի, 2016

Արվեստն ամեն ինչ բուժում է: Քանյե Ուեսթը, կարծես, ինտենսիվորեն կազդուրվում է, քանի որ 39-ամյա ռեփերը, վերջապես, ներկայացել է հանրությանը: Ըստ TMZ-ի՝ արտիստը Լոս Անջելեսի Pacific Design Center-ում ժամանակակից արվեստի ցուցադրության է մասնակցել:

Քանյեն հանրությանը ներկայացել է շիկահեր դարձած: Կարծես իմիջի փոփոխություն է նախատեսվում:

Հիշեցնենք, որ Քանյեն նոր երաժշտություն է գրում: Ռեփերը նոր երգեր է ստեղծում, ինչն օգնում է վերականգնել ուժերը նյարդային խանգարումից հետո:

«Նա Քիմի հսկողության ներքո աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: Առավել եւս, որ տանը սեփական ստուդիան ունի եւ կարող է իր ալբոմը ձայնագրել՝ դուրս չգալով տանից»,- հաղորդել է ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE