Աշխարհի ամենից հանրահայտ 6 օծանելիքները

19:39   18 մարտի, 2013

NEWS.am STYLE-ը տեղեկություններ է հավաքել աշխարհի ամենից ճանաչված 6 բույրերի մասին...

1. ChanelChanel N5 (1921 թվական)

Կոկո Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյին խնդրել է արհեստական կանացի բույր ստեղծել, որը կնոջ հոտ ունենա: Եվ նա ստեղծել է հայտնի օծանելիք, որն արդեն 92 տարեկան է: Հենց Chanel N5-ն էր սիրում Մերլին Մոնրոն: Մի անգամ նրան հարցրել են, թե ինչո՞վ է սիրում քնել, ինչին կինոաստղը պատասխանել է. «Ինձ համար բավարար է միայն Chanel № 5-ի երկու կաթիլը»:

2. Calvin Klein – CK One (1994 թվական)

Բույրը unisex է կամ «ոսկե միջին»: Այն դարձել է ամենից ճանաչված բույրերից մեկը. չէ՞ որ սազում է ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց: Այս օծանելիքն ընդգրկվել է պարֆյումերային արվեստի դասականների շարքում:

3. Christian Dior - J'Adore (2002 թվական)

Բույր շքեղ կանանց համար: Այն ստեղծվել է Ֆրանսիայում: Ընդգծում է իր տիրուհու քնքշությունն ու անկանխատեսելիությունը:

4. ChanelCoco Mademoiselle (2001 թվական)

Բույր կանացի եւ հանդուգն աղջիկերի համար:

5. Dior – Poison (1985 թվական)

Էդուարդ Ֆլեշեն Christian Dior նորաձեւության տան համար «Արգելված պտուղ» է ստեղծել: Հենց այս օծանելիքն են բույրերի պատմության մեջ «թույն» անվանում:

6. Chanel - Chance (2003 թվական)

Եզակի բույրերից է, որ սազում է ցանկացած տարիքի կնոջ: Շքեղ, անկրկնելի, թանկարժեք: Նուրբ հոտ, որը կանչում է իր հետեւից ցանկացածին եւ վկայում է լավ ճաշակի մասին:



© NEWS.am STYLE