«Եվրատեսիլ 2017». կազմակերպիչները հաստատել են Կիեւի թեկնածությունը

10:55   9 դեկտեմբերի, 2016

EBU-ն հաստատել է Կիեւի թեկնածությունը: «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը կանցկացվի Կիեւում: Այս մասին հաղորդում է Wiwibloggs-ը:

Մրցույցն անցկացվելու է մայիսին: Տոմսերը 20-30-ից մինչեւ 100 եվրո կարժենան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցույթի կազմակերպման հարցում Կիեւի խնդիրները միջոցառման կազմակերպիչներին ստիպում են այլընտրանք փնտրել:

Այսօր կայացել է հեռարձակողների միության նիստը, որի ընթացքում գնահատվել է «Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպման ընթացքը, ինչպես նաեւ մրցույթի անցկացման վայրի հարցում վերջնական որոշում կայացվել:



© NEWS.am STYLE