Արթուր Ջանիբեկյանի կինը, Քեթի Թոփուրիան եւ ուրիշներ՝ AleksanderSiradekian կոշիկների նոր հավաքածուի ցուցադրությանը

12:50   9 դեկտեմբերի, 2016

Հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը ներկայացրել է կոշիկների, իսկ հիմա արդեն նաեւ պայուսակների իր նոր հավաքածուն։ Ցուցադրությունը տեղի է ունեցել մոսկովյան ՑՈՒՄ-ում, ուր հավաքվել էին Ալեքսանդրի յուրօրինակ աշխատանքները գնահատողներն ու սիրողները։

Видео опубликовано aleksandersiradekian (@aleksandersiradekian)

Նրանց թվում են ռուսական երգարվեստում հայտնի երգչուհի Քեթի Թոփուրիան, Comedy Club-ի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինան (օրեր առաջ երեք երեխաների մայրիկը Փարիզում ներկա էր եղել նաեւ Chanel-ի ցուցադրությանը), ռուսական Vogue-ի խմբագիր Վիկտորիա Դավիդովան եւ ուրիշներ։

Фото опубликовано Элина Джанибекян (@elina_janibekyan)

Фото опубликовано aleksandersiradekian (@aleksandersiradekian)

Ամանորի նախաշեմին կազմակերպված կոկտեյլային երեկոյին ցուցադրվել են հայտնի դիզայների նոր աշխատանքները, որոնք ինչպես միշտ ընդգծում են կնոջ ոտքի գեղեցկությունը եւ նրբագեղություն տալիս դրան։

Չնայած AleksanderSiradekian բրենդի խանութ-սրահներում (Ֆլորենցիա, Դուբայ, Փարիզ, Մոնակո, Լոնդոն, Պրահա, Ռուսաստանի տարբեր քաղաքներ, Երեւան, Թբիլիսի, Սինգապուր) կարելի է գտնել ցանկացած ոճի կոշիկ, բայց Ալեքսանդրին հաջողություն են բերել նրա «նավակ» կոշիկներն ու կլաչերը, որոնք ինքնատիպ են եւ օրիգինալ, ուստի՝ շատ պահանջված։ 

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE