Բլեք Չայնա vs Քիմ, Քլոե ու Քորթնի. մերկապարուհու փաստաբանը ցնցված է Քարդաշյան ազգանունն օգտագործելու արգելքի առիթով

14:30   9 դեկտեմբերի, 2016

Որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, սկսենք ամենասկզբից: Եվ այսպես, օրերս Բլեք Չայնան ցանկացել է Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, սակայն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա, քանի որ  Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնք նրանց կօգնեն Չայնային արգելել Քարդաշյան ազգանունը բիզնես-նպատակներով օգտագործել: Քույրերը փաստաթղթերում նշել են, որ Չայնայի կողմից այդ ազգանվան օգտագործումը կվնասի իրենց վարկանիշին եւ բիզնեսին: Ըստ փաստաթղթերի՝ Քարդաշյան քույրերը պնդում են, որ Չայնան ուզում է իրենց ճանաչվածությունն օգտագործել՝ գումար վաստակելու նպատակով:

Բլեք Չայնայի փաստաբան Ուոլթեր Մոսլին  People-ին ասել է, որ զարմացած է Քարդաշյանների գերդաստանի այս որոշման առիթով, քանի որ երբ Բլեքն ամուսնանա Ռոբի հետ, մեխանիկորեն կստանա Քարդաշյան ազգանունն ու կկարողանա այն օգտագործել՝ ինչպես ցանկանա:

«Եթե գործը դատարան հասնի, մենք կշահենք այն, քանի որ դա նրա ազգանունը կլինի»,- հայտարարել է փաստաբանը:

Իսկ Us Weekly-ի աղբյուրները հաղորդել են, որ Քարդաշյանները խաղաղ համաձայնություն են ուզում:

«Կարծում եմ՝ թյուրիմացություն է տեղի ունեցել: Քիմն ու քույրերը սիրում են Չայնային: Այն, որ Չայնան կկարողանա օգտագործել իրենց ազգանունը, դեռեւս անսովոր է նրանց համար, բայց նրանք մտադիր են խոսել Չայնայի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ նպատակներով է նա պատրաստվում օգտագործել Քարդաշյան ազգանունը»,- հայտարարել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE