Քիմ Բեսինջերի եւ Ալեք Բոլդուինի 21-ամյա կիսամերկ դուստրը՝ սադրիչ ֆոտոսեսիայում

15:22   9 դեկտեմբերի, 2016

Քիմ Բեսինջերի եւ Ալեք Բոլդուինի 21-ամյա դուստր Այրլենդն օրերս կիսամերկ նկարահանվել է Love advent-ի օրացույցի «թեժ» տեսանյութում: Այն մեծ տարածում է ստանում համացանցում, հայտնի օրացույցի մյուս տեսանյութերի նման:

Հիմա Այրլենդը հայտնվել է նոր ֆոտոսեսիայում, որի հեղինակը լուսանկարիչ Թրեւոր Ֆլորեսն է:

Հենց նա էլ համացանցում հրապարակել է աղջկա լուսանկարները, որը կիսամերկ կեցվածք է ընդունել՝ ծխախոտը ձեռքին: Ֆոտոսեսիայի ոճաբանը Մարլա Վելասկեսն է: Հայտնի չէ, սակայն, թե որ պարբերականի համար են արվել լուսանկարները եւ երբ են լույս տեսնելու:

Ի դեպ՝ հետաքրքիր մանրամասն. Instagram-ում, որը 330.000 բաժանորդ ունի, Այրլենդն իրեն այսպես է բնութագրել.

«Սիրում եմ կենդանիներին, երբեմն էլ՝ մարդկանց, որոշներին»:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE