Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեմն ու հմայիչ Ռիտա Օրան՝ America's Next Top Model երեկույթին

15:41   9 դեկտեմբերի, 2016

Շատ շուտով մեկնարկելու է America's Next Top Model-ի հերթական մոդելը: Դեկտեմբերի 12-ին մեկնարկող շոուի 23-րդ սեզոնի առիթով երեկ Նյու Յորքում երեկույթ է կազմակերպվել: America's Next Top Model-ի յուրաքանչյուր սեզոնը կազմված է 9-16 մասերից, որոնց մասնակցում են 10-16 տարեկան սկսնակ մոդելներ: Յուրաքանչյուր մասի ավարտին ժյուրիի անդամները որոշում են, թե ով է լքելու շոուն:

Նյու Յորքում երեկ «բռնացրել» են նախագծի առաջիկա սեզոնի ժյուրիի երկու անդամների՝ plus-size մոդել Էշլի Գրեմին եւ երգչուհի Ռիտա Օրային:

28-ամյա Էշլին ներկայացել է բավական սադրիչ տեսքով եւ անմիջապես գրավել լուսանկարիչների ուշադրությունը: Իսկ ավելի ուշ նրան է միացել նաեւ նրբագեղ Ռիտա Օրան:

Էշլի

Ռիտա

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի



© NEWS.am STYLE