Pantone ինստիտուտի դիզայներները բացահայտել են 2017-ի գույնը

20:31   9 դեկտեմբերի, 2016

Ամեն տարվա վերջին բոլորը, հատկապես կանայք եւ աղջիկները, սկսում են հետաքրքրվել, թե որոնք են լինելու գալիք տարվա նորաձեւ թրենդները, որ կտորներին, ձեւացքներին ու կտրվածքներին պետք է նախապատվություն տալ։ Բայց ամեն ինչ առավել կարեւորվում է տարվա գույնը։

Եվ ահա բոլորին հուզող հարցի պատասխանն արդեն բացահայտվել է։ Ամերիկյան Pantone ինստիտուտի դիզայներները (հենց նրանք են օգնում աշխարհահռչակ նորաձեւության տների  մոդելավորողներին գույների ընտրության հարցում) ներկայացրել են գալիք տարվա գույնը։

2017-ին արդիական է լինելու կանաչը։ Կանաչ, որը խորհրդանշում է բնությունը, դրա զարթոնքը, կյանքը, նոր սկիզբն ու թարմ շունչը։

Եթե զգեստապահարանում ունեք վաղուց արդեն անտեսված կանաչ հագուստներ, ուրեմն համոզված եղեք, որ դրանց աստղային ժամը հենց 2017-ին է։

 

Աղբյուրը՝ Pantone



© NEWS.am STYLE