«Հիմնական բնազդի» հայտնի կադրի պատկերով սուպերմոդել Բարբարա Փալվինը՝ LOVE Advent էրոտիկ օրացույցին

16:01   9 դեկտեմբերի, 2016

LOVE Advent օրացույցը շարունակում է ուրախացնել իր տեսահոլովակներով եւ, ի դեպ, կուրախացնի մեզ մինչեւ Սուրբ ծնունդ։

Մենք արդեն տեսել ենք Էմիլի Ռատաժովսկային, Իրինա ՇեյքինԲելլա ՀադիդինՔենդալ Ջեներին, Այրլենդ Բոլդուինին։ Հիմա ժամանակն է, որ կադրում հայտնվի 23-ամյա հունգարացի մոդել Բարբարա Փալվինը։

Հիշում ենք, որ Իրինա Շեյքի դեպքում հոլովակը նկարահանել էին «Ուրվականը» ֆիլմի մոտիվներով, եւ ահա Բարբարա Փալվինը նույնպես մեկնել է 90-ականներ, քանի որ Ֆիլ Փոյնթերը որոշել է վերստեղծել «Հիմնական բնազը» ֆիլմի հայտնի կադրը, որտեղ ոստիկանները հարցաքննում են Շերոն Սթոունին։

Ոչինչ չենք մեկնաբանի, քանի որ դա պետք է ուղղակի նայել։ Ուշադիր։



© NEWS.am STYLE