Եթե ցանկանում եք բացահայտել տղամարդուն, նայեք նրա կնոջը. Քըրք Դուգլասն այսօր դարձավ 100 տարեկան

17:32   9 դեկտեմբերի, 2016

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հոլիվուդը տոնում է իր ամենահայտնի եւ ամենատարեց դերասաններից մեկի ծնունը:  Այո, Քըրք Դուգլասն այսօր դարձավ 100 տարեկան:

Օսկարակիր դերասանի մասին առաջին անգամ լսեցին 1949 թ-ին, երբ նա նկարահանվեց «Չեմպիոնը» ֆիլմում:

Նրա մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերն են՝ «Սպարտակ», «Փառքի ուղին», «Վատն ու գեղեցիկը», «Մեծ երկինքը» եւ այլն:

Քըրք Դուգլասը Հոլիվուդին պարգեւել է ոչ միայն լավ ֆիլմեր, այլեւ եւս մեկ տաղանդավոր դերասան: Քըրքը հիմա հազվադեպ է նկարահանվում ֆիլմերում, սակայն լեգենդար դերասանի գործը պատվով շարունակում է որդին՝ Մայքլ Դուգլասը:

Սիրո, ֆիլմերի եւ կերպարների մասին… Ձեր ուշադրությանն նք ներկայացնում Քըրք Դուգլասի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Մի բանի հասնելու համար այնքան ուժեղ պետք է լինես, որ կարողանաս երբեմն պարտվել»:

«Պետք չէ որեւէ կինոքննադատ ինձ ասի՝ արդյոք լավ դերասան եմ, թե ոչ: Ես միշտ անկախ եմ եղել եւ ինքս եմ իմ ուղին հարթել այնպես, ինչպես ինքս եմ ցանկացել»:

«Երեւի ես վատ տղա եմ եղել: Իմ կյանքում շատ ու շատ կանայք են եղել»:

«Եթե ցանկանում եք որեւէ տղամարդու մասին ինչ-որ բան իմանալ, նայեք նրա կնոջը եւ ամեն ինչ կբացահայտեք»:

«Մարդը սովորում է այնքան ժամանակ, որքան ապրում է»:

«Սերն ավելի խորն է դառնում, երբ դու հասունանում ես»:

«Հաճախ այն, ինչից դու կախված ես լինում, քեզ ազատ է արձակում»:

«Ես երբեք չեմ ցանկացել լինել կինոաստղ: Ես, պարզապես, ցանկացել եմ լինել դերասան»:

«Երբ դու աստղ ես դառնում, ոչ թե դու ես փոխվում, այլ քո շրջապատը»:

«Վախը սարսափելի բան է: Այն քեզ ստիպում է ահավոր բաներ անել»:

«Դու պետք է ստիպես, որ հավատան քո խաղին: Ես երբեք չեմ հավատում, թե ես այս կամ այն կերպարն եմ, ես ցանկանում եմ, որ դուք հավատաք դրան»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE