Սեքսուալ Սանտա Դաուտցեն Քրեզը՝ ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի ֆոտոսեսիայում

18:05   9 դեկտեմբերի, 2016

Այս մոդելը 31 տարեկան է, նա համարվում է աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը: Խոսքը հոլանդացի գեղեցկուհի Դաուտցեն Քրեզի մասին է, որին, ի դեպ, շատ շուտով կտեսնենք Love advent-ի օրացույցի հերթական տեսահոլովակում:

Մինչ այդ՝ Victoria's Secret-ի նախկին մոդելը հմայիչ Սանտայի կերպարով ներկայացել է Hunkemoller ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում:

Հիշեցնենք, որ գեղեցկուհին 2014 թվականին պայմանագիր չկնքեց Victoria's Secret-ի հետ (նրանից առաջ ապրանքանիշից հեռացավ նաեւ Կառլի Քլոսը), քանի որ բազմաթիվ ավելի շահավետ առաջարկներ է ստացել:

Իհարկե, այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ հայտնի ապրանքանիշի ֆինանսական գործերն այնքան էլ լավ չեն:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE