Ինչպիսի՞ն պետք է լինի օրվա ռեժիմը, որպեսզի ապրեք հաճույքով

18:20   2 փետրվարի, 2017

Առավոտյան ժամը 3-5–ը

Դուք խորը քնած եք։ Շատ կարեւոր է, որ դուք խորը շնչեք։ Որքան խորն եք շնչում, այնքան շատ արյուն է մատակարարվում ձեր նյարդային համակարգին, իսկ դա նշանակում է, որ այդքան հանգիստ կարթնանաք։

Առավոտյան ժամը 5–7–ը

Ձեր հաստ աղիքը սկսում է արթնանալ։ Դա օպտիմալ ժամանակն է արթնանալու, զուգարան գնալու, ցնցուղ ընդունելու եւ մարմինը մաքրելու համար։

Առավոտյան ժամը 7-9–ը

Ձեր ստամոքսը սկսում է ձայներ հանել։ Նախաճաշը պետք է լինի օրվա ամենակարեւոր սնունդը։ Քանի որ առավոտը սնունդ մարսելու ամենահարմար ժամանակն է։

Անպայման առավոտյան կերեք մանրաթելեր պարունակող մթերքներ։

Առավոտյան ժամը 9–11-ը

Ձեր ենթաստամոքսային գեղձը եւ փայծաղը սկսում են ակտիվ աշխատել։ Նրանք օգնում են մարմնին յուրացնել սնունդն ու էներգիա գեներացնել, որն անհրաժեշտ է օրվա ընթացքում։ Դա հիանալի ժամանակ է աշխատելու համար։

Ժամը 11-13

Ձեր սիրտը հասնում է իր արտադրողականության գագաթնակետին։ Այն արյան միջոցով ձեր բջիջներին թթվածին եւ սննդարար նյութեր է հասցնում։

Դա լավագույն ժամանակն է մեկ բաժակ թեյ խմելու կամ մի փոքր ննջելու համար։

Ժամը 13-15-ը

Ձեր բարակ աղին դադարում է մարսել նախաճաշը։ Ճաշելու իսկը ժամանակն է։

Երեկոյան ժամը 15–17–ը

Ձեր միզապարկը պետք է պատրաստ լինի նյութափոխանակության արգասիքների արտանետմանը։Դա նշանակում է, որ ժամանակն է մի մեծ բաժակ ջուր խմել եւ հնարավոր է՝ զուգարան գնալ։

Երեկոյան ժամը 17–19–ը

Երիկամները շարունակում են կատարել իրենց աշխատանքը եւ մաքրել օրգանիզմը։ Շարունակեք ջուր խմել։ Դա նաեւ հիանալի ժամանակ է թեթեւ մարզումների եւ թեթեւ ընթրիքի համար։

Երեկոյան ժամը 19–21–ը

Ձեր արյան ճնշումը օրվա ընթացքում ամենաբարձր կետին է հասնում։ Դա հավաստի նշան է, որ ժամանակն է բացել անկողինը, թուլանալ եւ հանգստանալ։ Դա նաեւ իդեալական ժամ է սեքսի համար։

Աղբյուրը՝  Kleo



© NEWS.am STYLE