22:16 18 մարտի, 2013Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանում Guinevere ինտերիերի խանութի լեգենդար հավաքածուն:
Fashiotime.ru-ի տեղեկացմամբ, աճուրդը կայանալու է մարտի 19-ին, Guinevere - Celebrating Fifty Years խորագրով: Այն նվիրված է խանութի հիմնադրման 50-ամյակին, որը 1962 թվականին բացվել է գլխարկների դիզայներ Ժնեւիեւ Ուիվերի կողմից: Ներկայում խանութը գործում է նրա որդիներ Մարկի եւ Քեւինի ղեկավարությամբ եւ շարունակում է մնալ զուտ ընտանեկան բիզնես: Աճուրդին ներկայացվելու է շուրջ 450 իր, որոնք ներառում են ինտերիերի յուրահատուկ եւ արտասովոր առարկաներ. կահույք, լույս, կտորներ եւ շատ այլ ինչպես պատմություն ունեցող, այնպես էլ ժամանակակից իրեր: Այս ամենի գնահատված արժեքը 700 հազար ֆունտ սթեռլինգ է: