Յոթ քայլ երազանքի իրականացման ճանապարհին

20:14   3 փետրվարի, 2017

1. Ճիշտ ձեւակերպում

Ինչ-որ մեկը երազում է տիեզերք թռչելու, ինչ-որ մեկը՝ նոր մեքենայի, մեկն էլ՝ նախագահ դառնալու մասին: Իսկ դուք գիտե՞ք, որ Տիեզերքը լսում է ձեզ: Օրինակ՝ կարող եք ձեր սեփական ընկերության նախագահը դառնալ: Ծանոթներիցս մեկը երազում էր «Լեքսուս» վարել, եւ վարում է: Իհարկե՝ մեքենան իրենը չէ, միայն վարորդ է:

2. Կենտրոնացեք մեկ ցանկության ուղղությամբ

Որքա՞ն հաճախ ենք մենք երազում. «Ուզում եմ ճամփորդել, ամուսնանալ, Իսպանիայում տուն կառուցել, հաճույքի համար աշխատել»: Այդպես չի լինում: Որպեսզի երազանքն իրականանա, հարկավոր է կենտրոնանալ մեկի ուղղությամբ:

3. Գործե՛ք

Հիմարություն է պարզապես պառկեք բազմոցին ու երազել: Գործեք, քայլեր ձեռնարկեք: Ուզում եք ճամփորդությա՞ն մեկնել: Հենց հիմա բացեք ավիատոմսերի կայքն ու տարբերակներ փնտրեք: Բյուջետային տարբերակներ գտեք, ակցիաներ, զեղչեր: Եթե անգամ հիմա այդպիսիք չկան, գոնե կսկսեք գործընթացը, եւ միանգամայն հավանական է, որ մի քանի օր անց դեպի Նյու Յորք հետադարձով 300 դոլարով տոմս կգտնեք: Նոր աշխատա՞նք եք ուզում: Գրեք գործատուին: Մի՛ սպասեք, մինչեւ ձեզ գրեն:

4. Շփվեք նրանց հետ, ովքեր իրականություն են դարձրել ձեր երազանքը

Ոգեշնչվեք նրանց օրինակով, հարցեր տվեք: Սովորաբար մարդիկ ուրախությամբ են կիսում իրենց հաղթանակները եւ անկեղծորեն ուրախանում են, երբ նրանց հարցնում են այդ մասին: Եթե ձեր շրջապատում նման մարդիկ չկան, արագորեն նոր ծանոթություններ հաստատեք:

5. Ընդլայնեք ծանոթների շրջանակը

Դուք, հավանաբար, լսել եք 6 ձեռքսեղմման տեսության մասին: Երբեմն անհրաժեշտ մարդուն գտնելու համար, որը կկարողանա ձեզ օգնել իրականացնել ձեր երազանքը, բավական է նույնիսկ 2-3 ձեռքսեղմումը: Հեռուստատեսությունում հայտնվելու համար հարկավոր է իմանալ, թե ում միջոցով կարելի է դա անել, նաեւ քասթինիգի գնալ: Փորձեք լավ հարաբերություններ ունենալ նրանց հետ, ովքեր կարող են օգնել երազանքի իրականացման հարցում:

6. Համբերությամբ զինվեք

Երազանքի իրականացման համար սեղմ ժամկետներ մի սահմանեք, որպեսզի հետո աշխարհի վրա չզայրանաք ինչ-որ բան անել չկարողանալու համար: Երախտապարտ եղեք այն բանի համար, ինչ ունեք, եւ Տիեզերքին թույլ տվեք ինքնուրույն որոշել, թե երբ եւ ինչպես պետք է ստանաք ցանկալին:

7. Մի՛ կենտրոնացեք ցանկության վրա

Երազանք պահեցիք՝ թողեք այն: Եթե քնեք, արթնանաք, լոգանք ընդունեք եւ սնվեք «Մեքենա եմ ուզում» մտքով, ապա դեռ երկար եք երթուղայինով երթեւեկելու: Մի կենտրոնացեք ցանկության վրա, պարզապես շարժվեք դրա ուղղությամբ:

 

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE