Ամերիկուհու հետ հանդիպելու հինգ պատճառ

19:07   3 փետրվարի, 2017

1. Ոչ մի գենդերային դեր

Ամերիկուհու հետ այլեւս ստիպված չեք լինի լսել՝ «իսկական տղամարդը պետք է» ոճով արտահայտություններ, «տղամարդու պարտականությունների» մասին խոսակցություններ: Ամերիկուհին ամենեւին չի սպասում, որ իր զուգընկերն իր համար ե՛ւ հայր, ե՛ւ հովանավոր, ե՛ւ սպասավոր, ե՛ւ ավագ եղբայր կլինի: Նրա հետ միշտ ձեզ հավասարի պես կզգաք եւ միանման պատասխանատվություն կզգաք կյանքի ցանկացած մարտահրավերի առջեւ: Բայց ամերիկուհիներին, ինչպես բոլոր նորմալ աղջիկներին, դուր են գալիս ջենտլմենները: Նա ուրախությամբ կընդունի ձեր նվիրած ծաղիկներն ու գեղեցիկ վարվելակերպը:

2. Անկախություն

Ամերիկուհիները շատ են գնահատում իրենց ազատությունն ու անձնական տարածքը: Նույն կերպ նրանք հարգում են իրենց զուգընկերոջ ազատությունը: Եթե անգամ դուք լուրջ հարաբերություններ եւ համատեղ ապագայի ծրագրեր ունեք, դա ամենեւին չի նշանակում, որ դուք միմյանց կապված եք պղնձե ճոպանով: Ամերիկուհու հետ հարաբերություններում ձեզանից յուրաքանչյուրն իր ծանությունների շրջանակն ու հետաքրքրությունները կունենա: Յուրաքանչյուրը կարող է իր ընկերների հետ ժամանակ անցկացնել, նոր ծանոթություններ հաստատել, հետաքրքիր վայրեր այցելել: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ զուգընկերները երբեմն նախընտրում են իրարից առանձին հանգստանալ: Այս ամենը չի խոսում ամերիկուհիների թեթեւամտության եւ մատչելիության մասին, պարզապես նրանք կարողանում են վայելել կյանքը:

3. Անկեղծորեն խոսելու ունակություն

Ամերիկուհին երբեք չի հանդուրժի ինչ-որ բան, որն իրեն դուր չի գալիս: Նա ուղղակի կխոսի զուգընկերոջ հետ խնդիրների մասին: Սկզբում դա նյարդայնացնում էր ինձ, քանի որ ես նման խոսակցություններն անվերջանալի պահանջների շարք էի ընկալում: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ դա օգնում է խուսափել ավելորդ կասկածներից: Ամերիկուհիներն այդպիսի խոսակցություն չեն սկսում սկանդալի կամ բացասական էմոցիաները դուրս թափելու համար: Հակառակը, նրանք ցանկանում են այդ կերպ արագորեն փոխըմբռնման հասնել: Այդ պատճառով հանդիպելով ամերիկուհու հետ, ստիպված չեք լինի գուշակել, թե ինչ է կատարվում նրա գլխում եւ ինչու է նրա տրամադրությունն արագորեն փոխվում: Պարզապես հարկավոր է նրան հարցնել այդ մասին՝ ճշմարտացի եւ լիարժեք պատասխան ստանալու համար:

4. Ամերիկյան լավատեսություն

Շատերը կեղծ ու երկերեսանի են կոչում հայտնի ամերիկյան ժպիտը: Բայց հանդիպելով ամերիկուհու հետ՝ ես հասկացա, որ նրանց ժպիտը ոչ թե ձեւականություն է, այլ պարզապես ամեն ինչի հանդեպ դրական վերաբերմունք: Ամերիկացիները հաճախ հավակնոտ են, ինքնավստահ, բարձր ինքնագնահատական ունեն: Նրանք միշտ հաջողություն եւ երջանիկ ավարտ են ուզում, ինչը թույլ չի տալիս, որպեսզի գերիշխի վատ տրամադրությունը: Սկզբում դա միամտություն էր թվում, բայց հաջողության հասնում է միայն նա, ով հավատում է դրան: Այդ պատճառով ես սկսեցի գնահատել անկախ ամեն ինչից ժպտալու ունակություն:

5. Ամերիկյան անձնագիր

Բոլոր հաջողակ հարաբերությունները վաղ թե ուշ ավարտվում են ամուսնությամբ: Չէի ցանկանա հաշվենկատ երեւալ, բայց ամերիկուհի հարսնացուն ԱՄՆ քաղաքացի դառնալու վստահ միջոց է: Նույնիսկ չթվարկեմ երկրների ցանկը, ուր կարող եք ազատորեն գնալ՝ ամերիկյան անձնագիր ունենալով: Մի խոսքով՝ ինտերնացիոնալ միությունը նոր հորիզոններ կբացի ձեր առջեւ: Առավելությունները կարող էին ավելին լինել, բայց կենտրոնանանք հիմնականների վրա, իսկ ահա թերությունների մասին առայժմ կլռեմ: Առանց դրանց, բնականաբար, անհնար է, բայց ավելի լավ է թերությունների մասին խոսենք հաջորդ անգամ:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE