5 մթերք, որոնք վառ օրգազմ կապահովեն

23:16   4 փետրվարի, 2017

1. Ձու

Ձուն խոլին անվանումով նյութ է պարունակում, որն օգնում է ավելի շատ ազոտի օքսիդ արտադրել: Այն լավացնում է արյան շրջանառությունը՝ անհրաժեշտ քանակությամբ արյուն մղելով դեպի ծլիկ: Բացի այդ՝ ձուն առողջ սպիտակուց է պարունակում, ինչն օրգանիզմին էներգիա է հաղորդում, որն անհրաժեշտ է ակտիվ ու երկարատեւ սեռական ակտի համար:

2. Սպանախ

Սպանախում մեծ քականությամբ մանգան կա, որը մեծացնում է էստրոգեն հորմոնի քանակությունը: Էստրոգենն իր հերթին օգնում է վերահսկել պրոլակտին հորմոնի մակարդակը: Մեծ քանակությամբ պրոլակտինը կանանց մոտ սեռական դիսֆունկցիա է առաջացնում, ինչից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում սպանախ ներառել:

3. Ավոկադո

Ոչ բոլոր ճարպերն են միանման, եւ ավոկադոյում առկա առողջ ճարպերը դրա հրաշալի ապացույցն են: Դրանք օգնում են նորմայի սահմաններում պահել լավ խոլեստերինի մակարդակը, որը նպաստում է սեքսի հորմոնների կարգավորմանը: Այդ պատճառով, որպեսզի ավելի հաճախ սեռական մերձեցում ցանկացաք եւ կարողանաք, սննդակարգում ավոկադո ներառեք:

4. Ոստրե

Ոստրեն, թերեւս, ամենահայտնի մթերքն է, որը աֆրոդիզիակ անունն է ստացել: Ոստրեներում տպավորիչ քանակությամբ տարատեսակ կարեւոր վիտամիններ եւ հանքանյութեր կան, որոնցից գլխավորը տեստոստերոնի մակարդակը բարձրացնող ցինկն է: Ընթրիքին մատուցված մեկ բաժին ոստրեն կօգնի, որպեսզի տղամարդն ամբողջ գիշեր սիրով զբաղվի քեզ հետ: Կանանց վրա նույնպես ոստրեները բարենպաստ ազդեցություն են ունենում:

5. Դառը շոկոլադ

Շոկոլադը ֆենիլէթիլամին է պարունակում, որն օգնում է մեծացնել հաճույքի ինտենսիվությունը: Դառը շոկոլադն օգնում է վայելել սեքսից ստացած զգացողությունները:

Եթե նախաճաշին սպանախով ձվածեղ ուտես, ճաշին՝ ավոկադոյով աղցան, իսկ ընթրիքին՝ ոստրե եւ շոկոլադ, վստահ եղիր, որ կարձագանքես անգամ ամենաթեթեւ հպմանը: Ճիշտ սնվիր եւ վառ օրգազմ ապրիր:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE