Գարիկ Մարտիրոսյան, Տաշ Սարկիսյան, Արթուր Ջանիբեկյան. վիթխարի տորթ, հիանալի տեսարաններ՝ Comedy Club-ի 500-րդ հոբելյանական թողարկմանը

11:06   10 դեկտեմբերի, 2016

Այս թողարկմանը սպասում էինք ամբողջ շաբաթ, առավել եւս, որ Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի երկրպագուներին նախապես էր «սադրել»: Չէ՞ որ եթեր է դուրս եկել գերհանրաճանաչ Comedy Club-ի արդեն 500-րդ թողարկումը, որին մասնակցել են շոուի գրեթե բոլոր նախկին ռեզիդենտները՝  Ալեքսանդր Ա. Ռեւան, «Զայցեւ քույրերը», Վադիմ Գալիգինը, Տիմուր Ռոդրիգեզը, Գավրը, շոուի առաջին հաղորդավար Տաշ Սարկիսյանը, նաեւ Comedy Club-ի գործող ռեզիդենտներ Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան եւ այլք:

Արթուր Ջանիբեկյանը, որպես շոուի պրոդյուսեր, տղաներին ողջունեց շքեղ տորթի ֆոնին, իսկ Տաշ Սարկիսյանին հիշեցրին, թե նա ինչպիսի հաղորդավար է եղել:

Սա եւ շատ այլ տեսարաններ շոուի հիանալի թողարկման մեջ:

 



© NEWS.am STYLE