Ռուսական «Ձայն»-ում Բիլանի տարօրինակ որոշումը ցնցել է բոլորին. Թոռնիկե Կվիտատիանին դուրս է մնացել նախագծից

10:07   10 դեկտեմբերի, 2016

Ռուսական «Ձայն» նախագծում մեկնարկել է քառորդ եզրափակիչը: Նախօրեին Դիմա Բիլանի եռյակում մրցել են Կայրատ Պրիմբերդիեւը, որը կատարել է «Ирония судьбы» հայտնի ֆիլմից «Я спросил у ясеня» երգը:

Նաեւ Օլեգ Սիդորովը, որը կատարել է Մայլի Սայրուսի Wrecking ball-ը, եւ Թոռնիկե Կվիտատիանին՝ Վալերի Մելաձեւի «Осколки лета» կոմպոզիցիայի կատարմամբ:

Բիլանն ամենաշատ միավորները տվել է Կայրատին, մինչդեռ հանդիսատեսը քվեարկել է Թոռնիկեի օգտին, որը միանգամայն արժանի էր բարձր միավորների:

Տաղանդավոր երիտասարդին, սակայն, մի քանի միավոր է պակասել՝ Կայրատից առաջ անցնելու համար, եւ կիսաեզրափակիչ է դուրս եկել Պրիմբերդիեւը:



© NEWS.am STYLE