Tyga-ի հետ անկողնում. Քայլի Ջենները անկեղծ հոլովակ է ներկայացրել

12:12   10 դեկտեմբերի, 2016

Ըստ երեւույթին Քարդաշյան-Ջեններ գերդաստանի հետ երբեք չես ձանձրանա: Այսօր Լոս Անջելեսի մոլերից մեկում կբացվի Քայլի Ջենների բուտիկը:

Այս իրադարձության նախաշեմին 19-ամյա Քայլին իր Snapchat-ում հոլովակ է հրապարակել, որը կներկայացվի խանութի բացմանը՝ որպես տեսաինստալյացիա:

Քայլի Ջեններն այն, հավանաբար, անձնական արխիվից է պեղել: Հոլովակում Քայլին իր 27-ամյա ընկերոջ՝ Tyga-ի հետ կեցվածք է ընդունել անկողնում:

A video posted by Kylie Jenner Snapchats (@kylizzlesnapchats) on

Նշենք, որ Քայլին իր Instagram-ում օրերն է հաշվում մինչեւ բուտիկի բացումը, որտեղ ներկայացվելու է Քայլիի կոսմետիկ արտադրանքի հավաքածուն, նաեւ աքսեսուարներ: 

Ի դեպ, մինչ Քայլին ստուգում էր՝ արդյոք խանութը բացմանը պատրաստ է եւ դիտում էր տեսաինստալյացիան, դեռեւս փակ խանութի մուտքի առջեւ արդեն մոտ 100 երկրպագու էր հավաքվել:

Լուսանկարները՝ AKM-GSI



© NEWS.am STYLE