Նիհարած Անջելինա Ջոլիին առաջին անգամ «բռնացրել» են Փիթի հետ ապահարզանի գործընթացի մեկնարկից հետո

14:12   10 դեկտեմբերի, 2016

Ամուսնալուծությունը մեծ սթրես է բոլորի համար, եւ Անջելինա Ջոլին բացառություն չէ: Եվ մինչ Բրեդ Փիթի եւ 41-ամյա դերասանուհու միջեւ ամուսնալուծության թատրոնը շարունակվում է, Ջոլին նիհարում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ:

Վերջերս հաղորդվել էր, որ դերասանուհին 30 կգ նիհարել է: Դժվար է հավատալ, իհարկե, բայց ահա երեկ Լոս Անջելեսում պապարացիները «բռնացրել» են Էնջիին:

Եվ պետք է ասել, որ դերասանուհին իսկապես շատ նիհար տեսք ունի:

Ջոլիի մատին ամուսնական մատանի չի եղել:

Ըստ TMZ-ի՝ 52-ամյա դերասանը դատարան է դիմել՝ խնդրելով արտակարգ փակ նիստ հրավիրել: Փիթի խոսքով՝ լրատվամիջոցներում ամուսնալուծության քննարկումը վնասում է իրենց երեխաներին: Դերասանը դատարանին խնդրել է փակ դատաքննություն անցկացնել, սակայն մերժվել է:

 

 

Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE