Open Road Films Production-ը ձեռք է բերել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի իրավունքները

11:35   10 դեկտեմբերի, 2016

Հիանալի նորություն Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) թողարկմանը սպասվող կինոսերներին ամբողջ աշխարհում։

Open Road Films Production-ը գնել է ռեժիսոր Թերի Ջորջի նոր գլուխգործոցի՝ ԱՄՆ-ում ցուցադրելու իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Instagram-ում ֆիլմի պաշտոնական եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի էջերից, որտեղ էլ վերջինը պատմել է այս կարեւոր նորության մասին.

Фото опубликовано Eric Esrailian (@esrailian)

«Open Road Films Production-ը ձեռք է բերել «Խոստում» ֆիլմի իրավունքները՝ 2017-ի ապրիլի 28-ից ցուցադրելու համար։  Մենք գաղտնի էինք պահում այս լուրը, բայց այժմ ժամանակն է, որ աշխարհն իմանա դրա մասին»,- նշել է պրոդյուսերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Variety-ի հետ զրույցում Էսրաիլյանը նշել էր, որ «Խոստում» ֆիլմը տարածման եւ ավելի լայն զանգվածներին հասանելի լինելու խնդիր ունի։ Պրոդյուսերը ենթադրել էր՝ պատճառը ֆիլմի թեման է, ինչը վախեցնում է որոշ գնորդների, որոնք բիզնես շահեր եւ հետաքրքրություններ ունեն Թուրքիայում։  

 



© NEWS.am STYLE