«Ֆորսաժ 8»-ի անոնսը հայտնվել է համացանցում

18:05   10 դեկտեմբերի, 2016

Universal կինոընկերությունը Youtube-ի իր ալիքում ներկայացրել է The Fate of the Furious («Ֆորսաժ 8») ֆիլմի առաջին անոնսը: Ժապավենի երկրպագուները երկար չեն սպասի՝ Վին Դիզելի, Շարլիզ Թերոնի, Դուեյն Ջոնսոնի եւ այլ հերոսների խաղը վայելելու համար:

Ֆիլմում նկարահանվել են Ջեյսոն Սթեթհեմը, Սթոք Սիթվուդը, Ջորդանա Բրյուսթերը, Քուրտ Ռասելը եւ Հոլիվուդի այլ աստղեր:

Խումբը վերջապես նորմալ կյանքին նման ինչ-որ բան է ձեռք բերել. Դոմն ու Լետտին մեղրամսի ուղեւորության են մեկնել, Բրայանն ու Միան դուրս են եկել խաղից, իսկ թիմի մյուս անդամներին ազատել են պատասխանատվությունից: Սակայն խորհրդավոր կինը (Շարլիզ Թերոն) կրկին Դոմին ներգրավում է հանցավոր աշխարհի գործերում, որտեղից նա, կարծես, ոչ մի կերպ չի կարողանում պոկվել, եւ ստիպում դավաճանել իր մտերիմներին: Խումբը ստիպված կլինի նոր փորձությունների դիմակայել:

16 վայրկյան տեւողությամբ հոլովակից հետեւում է, որ այս հանգստյան օրերին Վին Դիզելը կանցկացնի The Fate of the Furious-ի առաջին թրեյլերի հանդիսավոր պրեմիերան:



© NEWS.am STYLE