«Մեր բակը» ֆիլմի TOP 5 ամենահայտնի հիթերը

17:25   10 դեկտեմբերի, 2016

Ֆիլմ, որտեղ ամփոփոված են երեւանյան բոլոր կերպարները, մարդիկ, որոնց կարող ենք տեսնել ցանկացած բակում: Իհարկե, խոսքը «Մեր բակը» ֆիլմի մասին է, որի նկարահանումից անցել է 20 տարի, սակայն այն շարունակում է մնալ երեւանցիների ամենասիրելի կինոպատմությունը: Չէ՞ որ, այն Երեւանի եւ երեւանցու մասին է:

Ֆիլմի շնորհիվ մեր բառապաշարում ավելացել են հումորային մի շարք արտահայտություններ: Բայց հումորից զատ` այս ժապավենը հիշվել է նաեւ իր հիթային ստեղծագործություններով:

Դրանցից հինգն այսօր կվերհիշենք միասին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE