Քանյե Ուեսթին «բռնացրել» են Լոս Անջելեսում ընկերների եւ թիկնապահների հետ հեծանվով շրջելիս

15:10   10 դեկտեմբերի, 2016

Երեկ մենք Քանյե Ուեսթին առաջին  անգամ տեսանք հիվանդանոցից տուն տեղափոխվելուց հետո: 39-ամյա ռեփերը հանգիստ կազդուրվում է, իսկ երեկ Լոս Անջելեսում ցուցահանդեսի է մասնակցել:

Քանյեն շիկահեր է դարձել եւ, ի դեպ, Բել Էյրի իր առանձնատանը սկսել է աշխատել նոր ալբոմի ուղղությամբ:

Իսկ մի քանի ժամ առաջ պապարացիները Քիմ Քարդաշյանի ամուսնուն «բռնացրել» են Լոս Անջելեսում հեծանվով զբոսնելիս:

Քանյեն սաղավարտով է եղել եւ, ամենակարեւորը, ամուսնական մատանիով, ինչն արդեն ստիպում է կասկածել Քիմի ու Քանյեի ամուսնալուծության մասին լուրերի հավաստիությանը:

Ռեփերին ուղեկցել են ընկերներն ու թիկնապահները:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE