Կինը 93կգ նիհարել է՝ բոյֆրենդի հետ ամուր գրկախառնվելու համար

13:36   10 դեկտեմբերի, 2016

Ցանկացած գործում հաջողության հասնելու համար հարկավոր է մոտիվացիա, որը կխթանի իրականացնել նույնիսկ ամենաանիրական նպատակները։ Մոտիվացիա կարող են դառնալ անգամ ամենաչնչին մանրուքները, որոնց շնորհիվ մեծ ու կարեւոր արդյունք է գրանցվում։

Հենց նման իրավիճակում է հայտնվել Կանադայից Շառլին Քրոուֆորդը, որը 93կգ նիհարել է հանուն մեկ նպատակի՝ բոյֆրենդին՝ Լյուքին, ամուր գրկելու համար։

«Լյուքի գրկախառնությունը լիովին զգալը ինձ համար երազանք էր, որն իրականացավ։ Մեր հանդիպման առաջին օրից ես այնքան մեծ էի, որ նա չէր կարողանում ամուր գրկել ինձ»,- պատմում է նախկինում 199կգ կշռող կինը։

Շառլինը եւ 31-ամյա Լյուքը հանդիպել են 2008-ին։ Բայց վերջին մեկ տարում 28-ամյա կինը սկսեց գիտակցել, որ իր քաշը վնասում ու բացասաբար է ազդում հարաբերությունների վրա։ Եվ բոյֆրենդին կորցնելու վախը ստիպել է նրան տասներկու ամսում ազատվել 93կգ-ից։ Արդյունքում նա ոչ միայն վերականգնել է իր արտաքին տեսքը, այլեւ փրկել իրենց ութ տարվա հարաբերությունները։

Իհարկե, Շառլինը դրան հասել է մեծ ջանքերի, տարբեր դիետաների եւ բարիատրիկ վիրահատության շնորհիվ, բայց այժմ կինն իրեն ավելի երջանիկ ու ինքնավստահ է զգում։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE