Հայկական թեյ կամ առաջին օգնություն մրսածության ժամանակ. NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը

17:06   11 դեկտեմբերի, 2016

Հայկական թեյը պատրաստվում է բարձրլեռնային օգտակար խոտաբույսերից եւ բուրավետ համեմունքների: Ուրցը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, մեխակն ու անանուխը հակաբակտերիալ հատկություն ունեն, իսկ կոճապղպեղը ջերմացնում է երկար ձմեռային երեկոներին: Թունդ խմիչքի սիրահարները կարող են 50 մլ կոնյակին ավելացնել, եւ մրսածությունը վստահաբար կշրջանցի ձեզ:

Հայկական թեյ պատրաստելու համար հարկավոր է.

Ուրց՝ 2 ճ/գ;

Սրոհունդ (зверобой)` 2 ճ/գ;

Անանուխ՝ 2 ճ/գ;

Դարչին՝ 2 փայտիկ;

Մեխակ՝ 7-8 հատ;

Կոճապղպեղ (աղացած)՝ 0.5 թ/գ (կամ արմատի 2 սմ-անոց հատված);

Ջուր՝ 1.5 լիտր;

Կոնյակ՝ 50 մլ (ըստ ցանկության):

Ուրցը, սրոհունդը եւ անանուխն աճում են Հայաստանի լեռներում, իսկ մնացած բաղադրիչներն էլ կարելի է գտնել խանութներում:

Նախ ջուրը հասցրեք եռման աստիճանի, այնուհետեւ ավելացրեք դարչինը, մեխակն ու կոճապղպեղը:

Ցածրացրեք կրակն ու 5-6 րոպե եռացրեք համեմունքներով ջուրը: Թեյնիկը եռացրած ջրով ողողեք, ավելացրեք սրոհունդը, անանուխը եւ ուրցը:

Վրան լցրեք համեմունքներով եռացրած ջուրը: 5-7 րոպե թրմեք:

Առողջ եղեք...

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE