Կյանքի 5 դաս Ջեթ Լիից

19:20   7 փետրվարի, 2017

1. Համակերպվելը քո գլխավոր պաշտպանն է. «Քո շուրջը հավաքված թշնամիները մղում են իրացնել սեփական «ես»-ը: Ես յուրահատուկ չեմ, ես պարզապես շատ ժամանակ եմ ծախսել մարտարվեստի համար: Հիմա ես ցույց եմ տալիս՝ ինչ գիտեմ: Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, որոնք կարող են նույնն անել»:

2. Ներդաշնակությունն ուժից ավելի կարեւոր է. «Տխրում եմ, երբ մտածում եմ, որ միայն ցուցադրել եմ, թե մարտարվեստն ինչպես է մարդկանց ցավ պատճառում: Հնարավորություն չեմ ունեցել ապացուցելու, որ կարեւորը մարտը չէ: Դա ինի եւ յանի ներդաշնակության ճանաչողությունն է, սեւի եւ սպիտակի միջեւ հավասարակշռությունը: Միայն ներդաշնակությունը ճանաչելով կարող ես հզոր դառնալ»:

3. Երջանկությունը միշտ քեզ հետ է. «Պետք չէ երջանկության հետեւից հեռավոր ինչ-որ տեղ գնալ, այն այստեղ է, խաղաղ միայնակ սենյակում: Քո բոլոր խնդիրները կենտրոնացած են քո սրտում, այդ պատճառով ընդամենը պետք է ուսումնասիրես քեզ: Պետք է հասկանաս, թե ով ես իրականում: Երբ ճանաչես քո սեփական աշխարհը, այլեւս վախենալու կարիք չես ունենա»:

4. Քո մասին ուրիշի կարծիքը միայն ֆոնային երաժշտություն է. «Քո մասին շրջապատի կարծիքին որպես ձայնարկիչից երաժշտության վերաբերվիր: «Դու հրաշալի ես» - տամ-պամ-պամ: «Դու տխմար ես» - տամ-պամ-պամ: Եթե շրջապատի կարծիքը քեզ հուզում է ավելի, քան ինքդ քո մասին սեփական կարծիքը, ուրեմն խնդիրներ ունես»:

5. Մահը քեզ կյանք է պարգեւում. «Ես պատրաստ եմ մեռնել: Եթե մարդը հասկանում է, որ կարող է մեռնել հենց այսօր կամ վաղը, սկսում է գնահատել յուրաքանչյուր պահը: Եվ նա հոգ է տանում իր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի մասին, այնպես որ՝ նույնիսկ վաղը մեռնելու դեպքում նա չի ամաչի իր արարքների համար»:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE