Victoria’s Secret-ի մոդել Ժասմին Տուկսի դիետան

16:06   12 դեկտեմբերի, 2016

Ժասմին Տուկսն այն մոդելն է, որը Փարիզում կայացած Victoria’s Secret-ի ցուցադրությանը ներկայացավ գերթանկարժեք կրծկալով՝ 4 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra-ով:

25-ամյա ամերիկյան գեղեցկուհին աշխարհի ամենապահանջված մոդելներից է: Ներքնազգեստ ցուցադրող ցանկացած մոդել միշտ պետք է կատարյալ տեսք ունենա: Այդ պատճառով Ժասմինը ջանասիրաբար ֆիթնեսով է զբաղվում Victoria’s Secret-ից գործընկերուհիների հետ, իսկ ցանկացած ցուցադրությունից երկու շաբաթ առաջ աղջիկը հատուկ դիետա է պահում, որը Victoria’s Secret-ի հրեշտակների համար մշակել է դիետոլոգը:

Այս սննդակարգում հիմնականում սպիտակուցային մթերքներ են, բավարար քանակությամբ մանրաթելեր: Դրա շնորհիվ քաշը նվազում է, իսկ մկանային զանգվածը նույնն է մնում:

1-ին օր. նախաճաշին՝ դառը սեւ սուրճ, խաշած ձու, ճաշին՝ մի կտոր շոգեխաշած ձուկ, բանջարեղենով աղցան՝ առանց համեմունքների, ընթրիքին՝ մի բուռ ընկուզեղեն, կանաչ թեյ;
2-րդ օր. նախաճաշին՝ ոչ քաղցր թեյ, մի կտոր կարմրացրած հաց, ճաշին՝ բանջարեղենային արգանակ, երկու ստեպղին, ընթրիքին՝ տավարի սթեյք, հազար;

3-րդ օր. նախաճաշին՝ սեւ թեյ, սպիտակուցով ձվածեղ, ճաշին՝ խաշած հավի փափկամիս, թարմ բանջարեղեն, ընթրիքի՝ մի կտոր շոգեխաշած ձուկ, մի բուռ չիր;
4-րդ օր. նախաճաշին՝ անյուղ կաթով մյուսլի, սեւ սուրճ, ճաշին՝ երկու հավի ձու, կիտրոնի հյութով համեմված բանջարեղենային աղցան, ընթրիքին՝ բանջարեղենային արգանակ;
5-րդ օր. նախաճաշին՝ շոգեխաշած հերկուլես՝ թարմ հատապտուղներով, ոչ քաղցր կանաչ թեյ, ճաշին՝ խաշած հավի փափկամիս, ընթրիքին՝ կիվիի կտորներով անյուղ կաթնաշոռ;
6-րդ օր. նախաճաշին՝ մեկ գդալ մեղրով մի քիչ անյուղ կաթնաշոռ, կանաչ թեյ, ճաշին՝ առանց կարտոֆիլի բուսական ապուր, ընթրիքին՝ մի բուռ ընկուզեղեն;

7-րդ օր. նախաճաշին՝ ջրով պատրաստված վարսակի շիլա՝ նուշով, ճաշին՝ կրակի վրա պատրաստված տավարի սթեյք, կանաչ աղցան, ընթրիքին՝ առանց գազի հանքային ջուր:

Ամեն ինչից զատ, ցուցադրությունից 12 ժամ առաջ Victoria’s Secret-ի հրեշտակներին խորհուրդ չի տրվում հեղուկ օգտագործել, որպեսզի մարմինն ավելի ձիգ երեւա:

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE