10 նշան, որ ենթագիտակցորեն ապերջանիկ եք հարաբերություններում

20:12   8 փետրվարի, 2017

1. Դուք կորցրել եք ձեր յուրահատուկ հմայքը: Դա հաճախ նկատում են մտերիմներն ու ընկերները, որոնք ասում են, որ դուք առաջվանը չեք: Ընդ որում՝ դուք չեք հասկանում, թե ինչն այնպես չէ ձեր հարաբերություններում:

2. Չափազանց գրգռված եք արձագանքում ձեր զուգընկերոջ ցանկացած գործողության: Մշտապես աչքերն են ոլորում եւ քննադատում եք նրա արած ամեն ինչ:

3. Դուք գրեթե կամ ընդհանրապես չեք զբաղվում սեքսով: Ֆիզիկական ձգողականություն չունեք եւ մերձեցում չեք ուզում. դա տագնապի նշան է:

4. Ուզում եք ավելի շատ ժամանակ անցկացնել միայնության մեջ: Ապերջանիկ զույգեր աստիճանաբար հեռանում են միմյանցից՝ ընտանեկան ժամանակը փոխարինելով ընկերների հետ ժամանցով:

5. Դադարել եք հաճոյախոսություններ շռայլել ձեր զուգընկերոջը: Եթե երջանիկ չեք ինչ-որ մեկի հետ, չեք ուզում նաեւ երջանկացնել նրան:

6. Ավելի պակաս ինքնավստահ եք: Կարող եք կասկածել ձեր գրավչության հարցում, քանի որ ձեր զուգընկերը (մտածված կամ ոչ) ձեզ ստիպում է դժբախտ զգալ:

7. Չեք ուզում աշխատանքից տուն վերադառնալ: Ենթագիտակցորեն խուսափում եք ձեր զուգընկերոջ հետ հանդիպումից:

8. Դադարել եք համատեղ ծրագրեր կազմել: Իսկ համատեղ ապագա մենք ծրագրում ենք նրանց հետ, ում սիրում ենք:

9. Դադարել եք հետեւել ձեր արտաքինին: Ձեզ համար միեւնույնն է՝ ինչ տեսք ունեք եւ նույնիսկ անտարբեր եք ձեր զուգընկերոջ հաճոյախոսությունների հանդեպ: Նրա կարծիքը ձեզ համար կարեւոր չէ:

10. Ձեր ընկերների առջեւ նվաստացնում եք ձեր զուգընկերոջը: Երբ ձեզ ապերջանիկ եք զգում, կորցնում եք հարգանքը զուգընկերոջ հանդեպ եւ սկսում եք նրանից բողոքել ընկերուհիներին կամ նույնիսկ նվաստացնել նրան:

 

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE