Այ Վեյվեյը Պաբլո Ներուդային նվիրված 900 քառ.մ. նկար է ստեղծել

11:12   19 մարտի, 2013

Չինացի նկարիչ եւ այլախոհ Այ Վեյվեյը չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդային նվիրված նկար է ստեղծել:

Ըստ Art Daily-ի, նկարիչը 900 քառ.մ. մակերեսով կտավը տեղադրել է չինական նախկին բանտի պատին, որը ներկայում մշակութային կենտրոն է: Նկարում Սենկակու արշիպելագն է, որի նկատմամբ վերահսկողության են ձգտում Չինաստանը, Թայվանը եւ Ճապոնիան: Աշխատանքի վերեւում մեջբերում է «Չիլի հրվանդանը» բանաստեղծությունից, որի հեղինակը Այ Վեյվեյի հայրն է՝ բանաստեղծ Այ Ցինը, որը նվիրել է իր ընկեր Պաբլո Ներուդային: Մեջբերումն ասում է. «Կանգնած է տղամարդը խոշորացույց ապակիով՝ քարտեզի վրա դիտելով այն տեղը, ուր դուք երբեք չեք եղել»: Սա Լատինական Ամերիկային նվիրված Այ Վեյվեյի շարքի առաջին աշխատանքն է: Նկարիչն այն ստեղծում է միջազգային գեղարվեստական «Of Bridges & Borders» նախագծի համար:



© NEWS.am STYLE