Սեքսուալ Դաուտցեն Քրեզը՝ Love Magazine's Advent-ի «թեժ» հոլովակում

10:12   12 դեկտեմբերի, 2016

Այո՛, այո՛, այո՛... Դաուտցեն Քրեզին կարելի է ժամերով դիտել: Նիդեռլանդացի մոդելը 31 տարեկան է եւ, ի դեպ, երկու երեխաների մայր, սակայն կարողանում է պահպանել հրաշալի կազմվածքը:

Գեղեցկուհին Love Magazine's Advent-ի ամենամյա օրացույցի հոլովակում ներկայացել է Agent Provocateur-ից կարմիր լողազգեստով:

LOVE Advent օրացույցը շարունակում է մեզ ուրախացնել նոր հոլովակներով, ընդ որում՝ մինչեւ Սուրբ Ծնունդ:

Մենք արդեն տեսել ենք Էմիլի Ռատաժկովսկուն, Բելլա Հադիդին, Քենդալ Ջեներին, Իրինա Շեյքին, Այրլենդ Բոլդուինին, Բարբարա Պալվինին:

Նշենք, որ Victoria's Secret-ի նախկին մոդելը հմայիչ Սանտայի կերպարով օրերս ներկայացել էր նաեւ Hunkemoller ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում:



© NEWS.am STYLE