Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլի պատվին Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը

09:55   12 դեկտեմբերի, 2016

Երեկ ամբողջ երկրով ուրախությամբ գոռում ու ճչում էինք՝ մեր Հենոյի առաջին գոլի կապակցությամբ:

Հայ կիսապաշտպանի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ին: Խաղի միակ գոլը խփեց Մխիթարյանը, որն ավելի ուշ վնասվածք ստացավ: Հենրիխին «Հանդիպման լավագույն խաղացող» ճանաչեցին, իսկ այդ ժամանակ Մոսկվայում Գարիկ Մարտիրոսյանը սափրեց գլուխը. ավելի վաղ նա խոստացել էր դա անել Մխիթարյանի առաջին գոլի պատվին:

«Մխիթարյանը խփեց: Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց: Մարտիրոսյանն ասաց՝ Մարտիրոսյանն արեց: GO Mkhitaryan!!! GO MU»,- Instagram-ում հրապարակած լուսանկարը մակագրել է Գարիկը:



© NEWS.am STYLE