«Ֆորսաժ 8»-ի թրեյլերը «պայթեցրել» է համացանցը

14:35   12 դեկտեմբերի, 2016

The Fate of the Furious («Ֆորսաժ 8») ֆիլմի առաջին թրեյլերը «պայթեցրել» է համացանցը: Ժապավենի երկրպագուները երկար չեն սպասի՝ Վին Դիզելի, Շարլիզ Թերոնի, Դուեյն Ջոնսոնի եւ այլ հերոսների խաղը վայելելու համար:

Ֆիլմում նկարահանվել են Ջեյսոն Սթեթհեմը, Սթոք Սիթվուդը, Ջորդանա Բրյուսթերը, Քուրտ Ռասելը եւ Հոլիվուդի այլ աստղեր:

Խումբը վերջապես նորմալ կյանքին նման ինչ-որ բան է ձեռք բերել. Դոմն ու Լետտին մեղրամսի ուղեւորության են մեկնել, Բրայանն ու Միան դուրս են եկել խաղից, իսկ թիմի մյուս անդամներին ազատել են պատասխանատվությունից: Սակայն խորհրդավոր կինը (Շարլիզ Թերոն) կրկին Դոմին ներգրավում է հանցավոր աշխարհի գործերում, որտեղից նա, կարծես, ոչ մի կերպ չի կարողանում պոկվել, եւ ստիպում դավաճանել մտերիմներին: Խումբը ստիպված կլինի նոր փորձությունների դիմակայել:



© NEWS.am STYLE