15:41 12 դեկտեմբերի, 2016Ռիկի Մարտինը հանրությանը ներկայացել է որդիների եւ հայկական արմատներով փեսացուի՝ նկարիչ Ջվան Յուզեֆի հետ: Լոնդոնում բնակվող Ջվանը սիրիացի ընտանիքից է, հայրը քուրդ է, մայրը՝ հայուհի: Նրա անունը քրդերեն նշանակում է «հմայիչ, գեղեցիկ եւ երիտասարդ»: Ջվանը բացահայտ նույնասեռական է:

Վերջերս զույգին «բռնացրել» էին Մեքսիկայի մասնավոր լողափերից մեկում, իսկ ավելի ուշ Ռիկին Հոլիվուդում այցելել է Rogue One: A Star Wars Story ֆիլմի պրեմիերային:

Մարտինը ներկայացել է որդիների՝ Մաթեոյի եւ Վալենտինոյի, եւ սիրելիի՝ Ջվանի հետ:

Հիշեցնենք, այս տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռիկի Մարտինը ծրագրում է օրինականացնել հարաբերությունները նկարչի հետ, որը նրա զուգընկերն է արդեն շուրջ մեկ տարի:
Աղբյուրը՝ ETOnline
Լուսնակարները՝ Getty