Էմիլի Ռատաժկովսկին Բահամյան կղզիներում հանգստանում է

18:07   12 դեկտեմբերի, 2016

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին Բահամյան կղզիներում է: 25-ամյա մոդելն Instagram-ի բաժանորդներին տեղեկացրել է արձակուրդի մասին:

Ի դեպ՝ Էմիլին, որն օրերս նկարահանվել էր Love Magazine-ի օրացույցի համար, ժամանակ է անցկացնում գործընկերուհիների՝ Բելլա Հորնի, Հայլի Բոլդուինի, Ալեսանդրա Ամբրոսիայի եւ Էլզա Հոսկի հետ:

Նշենք, որ վերջերս Էմիլին զայրացել էր լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի վրա, որ 2012 թվականի ֆոտոսեսիայից մոդելի մերկ լուսանկարներ էր հրապարակել: Ֆոտոսեսիայում, որը բուռն քննարկումներ էր առաջացրել համացանցում, Էմիլին ներկայացել էր 1950-ականների աղջկա կերպարով:



© NEWS.am STYLE