Մոսկովյան մետրոյում Մայակովսկու գնացք կլինի

11:42   19 մարտի, 2013

Մոսկովյան մետրոյի Ֆիլյովյան գծում կլինի գնացք՝ նվիրված բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկիի ստեղծագործություններին:

Lenta.ru-ի տեղեկացմամբ, «Պոեզիայի գնացք»-ն ուղեւորվելու է Ֆիլյովյան ճյուղով, մարտի 21-ից հուլիսի 31-ը: Առաջին վագոնը նվիրվելու է բանաստեղծի կենսագրությանը, երկրորդը՝ 1910-1920-ականների ստեղծագործություններին, երրորդը՝ Մայակովսկու լիրիկայից եւ քարոզչությանը, չորրորդը՝ երեխաների համար բանաստեղծի ստեղծագործություններին: Նախագիծը ստեղծվել է Մայակովսկու թանգարանի հետ համատեղ, բանաստեղծի 120-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է այս տարվա հուլիսին: Մայակովսկու գնացքի մեկնարկը բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկն է միայն:

 



© NEWS.am STYLE