Կրքոտ Էմիլի Ռատաժկովսկին՝ Բահամյան կղզիներում

11:31   13 դեկտեմբերի, 2016

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին շարունակում է հանգստանալ Բահամյան կղզիներում։ Instagram–ում 25-ամյա սուպերմոդելը ուրախացնում է բաժանորդներին՝ իր հանգստի մասին լուսանկարներ հրապարակելով։

Նոր լուսանկարներից մեկում Էմիլին կարմիր լողազգեստով է։

Մեկ ուրիշ լուսանկարում Էմիլիին ընկերակցում է մոդել Ռոզա Բերթրամը։

Էմիլին, որը վերջերս հայտնվել է Love Magazine–ի համար տեսագրությունում, ժամանակը ոչ թե մենակ է անցկացնում, այլ գործընկերներուհիներ Բելլա Հորնի, Հայլի Բոլդուինի, Ալեսսանդրա Ամբրոսիոյի ու Էլզա Հոսկի հետ։

Նշենք, որ օրերս Էմիլիին զայրացրել էր լուսանկարիչ Ջոնաթան Լեդերը, որը հրապարակել էր նրա մերկ լուսանկարները 2012-ի ֆոտոսեսիայից։ Այդ ֆոտոշարքում, որը բուռն քննարկումներ էր առաջացրել համացանցում, Էմիլին ներկայացել էր 50-ականների աղջկա ոճով։

 



© NEWS.am STYLE