Հիասքանչ Քայլի Ջենները նկարահանվել է 2017-ի էրոտիկ օրացույցի համար

11:05   13 դեկտեմբերի, 2016

Մի քանի օր առաջ Քայլի Ջենները Instagram-ում եւ Snapchat-ում ներկայացրել է մի քանի լուսանկար ու տեսագրություն 2017-ի օրացույցի համար ֆոտոշարքից։

Դա Քայլի Ջենների պաշտոնական օրացույցն է լինելու։ Քիմի քույրիկին լուսանկարել էր հանրահայտ Թերի Ռիչարդսոնը։

Քայլիի կայքում նոր լուսանկարներ են հայտնվել այն ֆոտոշարքից, որի հեղինակը շոուբիզնեսի աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկն է։

Որոշ լուսանկարներում Քայլին օձի հետ է։

Հիշո՞ւմ եք, որտեղից է այս կերպարը. Բրիթնի Սփիրսը հեռավոր 2001-ին MTV Video Music Awards–ում այսպես էր կատարել իր «I'm a Slave 4 U» երգը։



© NEWS.am STYLE